Իսպանիայի Լա լիգայի 2-րդ տուրում գործող չեմպիոնի Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Վիգոյի «Սելտային»:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Սելտա». Մարչեսին, Մալյո, Այդու, Նունյես, Գալան, Տապիա, Սերվի, Բելտրան, Ռոդրիգես, Ասպաս, Պասիենսիա:
«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Ֆերլան Մենդի, Մոդրիչ, Կամավինգա, Չուամենի, Վալվերդե, Վինիսիուս, Բենզեմա:
«Սելտա» - «Ռեալ» հանդիպումը ցուցադրվելու է «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Մեկնարկային տուրում մադրիդյան գրանդն արտագնա հաղթանակ է տարել առաջնության նորեկ «Ալմերիայի» նկատմամբ (2-1), Վիգոն ներկայացնող թիմը ոչ-ոքի է խաղացել կատալոնական «Էսպանյոլի» հետ:


