Logo

«Ռեալը» որոշում է կայացրել Կրոսի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:49 / 07.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին, հաղորդում է Relevo-ն:

Միաժամանակ, 32-ամյա ֆուտբոլիստը դեռ չի որոշել՝ կընդունի՞ «Արքայական» ակումբի առաջարկը։ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը մտածում է այս մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին: Կրոսի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը 2014 թվականի հուլիսից է խաղում «Ռեալում»: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 խաղ, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ