«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի կարող մասնակցել «Էլչեի» դեմ գավաթային խաղին:
Այս մասին նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Վաղը Կուրտուան չի խաղա առողջական խնդրի պատճառով: Նա իրեն շատ լավ է զգում, ոչ մի լուրջ բան չկա: Վերականգնումը կտևի մի քանի օր: Սա անձնական հարց է, այդ պատճառով էլ չեմ կարող պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Հույս ունեմ՝ կիրակի օրը Տիբոն մեզ հետ կլինի»:
Հունվարի 20-ին՝ ժամը 22:00-ին, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Էլչեն» հյուրընկալելու է «Ռեալին»: