Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպման մրցավար է նշանակվել Սեսար Սոտոն, հայտնում է ԻԱՖՖ պաշտոնական կայքը։
Սոտոյին եզրերում կօգնեն Կառլոս Ալվարեսն ու Ռուբեն Բեչերիլը, տեսաօգնականը կլինի Խավիեր Իգլեսյասը, նրա օգնականը` Մարիո Մելերոն, իսկ չորրորդ պաշտոնյան` Գիլյերմո Կոնեխերոն։
Սեսար Սոտոն նախկինում միայն մեկ անգամ է «Էլ Կլասիկո» սպասարկել. 2024թ. ապրիլի 21-ին «Արքայական ակումբը» Լա լիգայի 32-րդ տուրում 3-2 հաշվով հաղթել է «Բլաուգրանային»։
«Ռեալը» և «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կհանդիպեն միմյանց։ Հերթական «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին և ժամը 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


