Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կընդունի կատալոնական «Բարսելոնային»:
Մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» մեկնարկային կազմերը հայտնի են.
«Ռեալ». Անդրեյ Լունին, Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Ֆերլան Մենդի, Օրելյեն Չուամենի, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Ֆեդերիկո Վալվերդե, Վինիսիուս Ժունիոր, Կարիմ Բենզեմա:
«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Սերխի Ռոբերտո, Ալեխանդրո Բալդե, Սերխիո Բուսկետս, Ֆրենկի դե Յոնգ, Պեդրի, Ռաֆինյա, Ուսման Դեմբելե, Ռոբերտ Լևանդովսկի:
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: 9-րդ տուրից հետո թիմերը 22-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: