Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» սեփական դաշտում 3-1 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» հետ պայքարում։
Տանտերերից մեկական գոլ խփեցին Աբդուլ Մումինը, Անդրեյ Ռացուն և Ունայ Լոպեսը: «Օսասունայից» աչքի ընկավ Ռաուլ Գարսիան: «Ռայո Վալյեկանոյի» կազմում խաղավերջում փոխարինման մտավ Խամես Ռոդրիգեսը՝ նորամուտը նշելով նոր թիմի կազմում։
Հաղթանակից հետո «Ռայո Վալյեկանոն» 7 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։ Նույնքան միավորով «Օսասունան» 11-րդն է:
Լա լիգա, չորրորդ տուր
«Ռայո Վալյեկանո» - «Օսասունա»` 3-1
Ռաուլ Գարսիա 27, Անդրեյ Մումին 50, Անդրեյ Ռացու 66, Ունայ Լոպես 90+5
https://www.youtube.com/watch?v=vXghLUx71Mg