Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում առաջատար կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Ռայո Վալյեկանոյի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Ռայո Վալյեկանո». Դիմիտրևսկի, Բալիու, Լեժեունե, Կատենա, Գարսիա, Պալազյոն, Լոպես, Վալենտին, Ալվարո Գարսիա, Տրեխո, Կամելո:
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Բալդե, Ալոնսո, Արաուխո, Կունդե, Գավի, Դե Յոնգ, Պեդրի, Ռաֆինյա, Տորես, Լևանդովսկի:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: