«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում տուգանայինից 2 գոլ է խփել, հայտնում է Opta-ն:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում անգլիացին «Ռեալի» դարպասը 2 անգամ գրավեց տուգանայինից շքեղ հարվածներով:
Նման նվաճման հասել են նաև այլ ֆուտբոլիստներ, բայց՝ մրցաշարի նախկին խմբային փուլում (Հաքիմ Զիեշը՝ «Գալաթասարայի» կազմում, Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ռեալի», Ռիվալդոն՝ «Բարսելոնայի» և Նեյմարը՝ ՊՍԺ-ի):