Logo

Ռայան Շերկին ընդունել է գերմանական գրանդի առաջարկը

15:16 / 01.02.2025Ֆուտբոլ
null

Լիոնի «Օլիմպիկի» կիսապաշտպան Ռայան Շերկին մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստն ընդունել է գերմանական ակումբի առաջարկը: Այժմ ակումբները բանակցում են տրանսֆերի շուրջ, որը մոտ է համաձայնեցման:

Սպասվում է, որ գործարքի արժեքը կկազմի 22-23 միլիոն եվրո:

21-ամյա ֆուտբոլիստը «Լիոնի» սան է: Նա ակումբի գլխավոր թիմում 166 խաղում խփել է 22 գոլ, կատարել 33 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ