Logo

Ռայան Գրավենբերխը` Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

16:58 / 24.05.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն երկտասարդ ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։

Նիդերլանդցի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 36 խաղում 4 ասիստ է կատարել։

23-ամյա Գրավենբերխը քվեարկության արդյունքում առաջ է անցել Լիեմ Դելափից («Իփսվիչ Թաուն»), Էնթոնի Էլանգայից («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Դին Հաուսենից («Բորնմութ»), Քոուլ Պալմերից («Չելսի»), Ժոաո Պեդրոյից («Բորնմութ»), Մորգան Ռոջերսից («Ասթոն Վիլա») և Ուիլյամ Սալիբայից («Արսենալ»)։

Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը նույնպես «Լիվերպուլից» է` Մոհամեդ Սալահը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ