Logo

Ռայան Գիգզն աջակցել է Ամորիմին

15:59 / 25.04.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզը կարծում է, որ ակումբը պետք է աջակցի Ռուբեն Ամորիմին:

«Վերջին 10-12 տարվա ընթացքում ֆուտբոլիստների ընտրությունն այնքան էլ լավը չէ:

Ցանկացած բիզնես, ցանկացած թիմ կադրերի պահանջ ունի: Այն ժամանակ մենք շատ լավ երիտասարդներ ունեինք ակադեմիայից, որոնք փորձ էին հավաքում Բրիտանիայի լավագույն խաղացողների կողքին:

Լավ երիտասարդներ կրթելու համար ժամանակ և աշխատանք են հարկավոր:

Ինձ դուր է գալիս Ամորիմի աշխատանքը: Նա խարիզմատիկ է: Ռուբենին ժամանակ է հարկավոր և մի քանի տրանսֆերային պատուհան, բայց նրան անհրաժեշտ է նաև ակումբի օգնությունը»,- Գիգզի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում վաստակել է 38 միավոր և 14-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ