Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզի նկատմամբ հարուցված դատական գործը փակվել է, հայտնում է BBC-ն:
Նախկին ֆուտբոլիստի վրայից հանվել են բոլոր մեղադրանքներն, ու նա դուրս է եկել պայմանական կալանքից:
Հիշեցնենք, որ Գիգզը մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Քեյթ Գրևիլին ու նրա քույր Էմմա Գրևիլին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Միջադեպը տեղի էր ունեցել էր 2020 թվականի նոյեմբերին։
49-ամյա մասնագետը 2018-2020 թվականներին գլխավորել էր Ուելսի հավաքականը, սակայն մեղադրանքներից հետո ինքնակամ հեռացել էր ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից։