Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը Գոնսալեսը հրաժարվել է գլխավորել անգլիական «Լիդսը», հայտնում է AS-ը:
Անգլիական ակումբը նախօրեին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Ջեսի Մարշին և փոխարինող է փնտրում ամերիկացի 49-ամյա մասնագետին: Ռաուլը մերժել է առաջարկն ու հայտնել, որ մտադիր է շարունակել աշխատանքը «Ռեալի» երկրորդ թիմում՝ «Կաստիլյայում:
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանում 45-ամյա իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Արքայական ակումբի» երկրորդ թիմը հաղթել էր ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում:
ԱՊԼ-ի 20 խաղից հետո «Լիդսը» 18 միավորով 17-րդ տեղում է: