Logo

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլիայից»

23:46 / 09.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսն այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Արքայական ակումբի» երիտասարդական թիմ «Կաստիլիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

Marca-ի համաձայն՝ որոշումն արդեն ընդունված է: 57-ամյա մասնագետին կփոխարինի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Արբելոան, որն այժմ գլխավորում է մադրիդցիների Մ19 թիմը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռաուլը կարող է գլխավորել իր նախկին ակումբ Գելզենկիրխենի «Շալկեն»։ Իսպանացին 2010-2012 թվականներին խաղացել է գերմանական ակումբում, որի կազմում անցկացրել է 98 հանդիպում ու դարձել 40 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ