Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել իր նախկին ակումբ Գելզենկիրխենի «Շալկեն»։
SportBild-ի համաձայն՝ գերմանական ակումբը լրջորեն հետաքրքրված է 57-ամյա մասնագետի ծառայություններով և արդեն կապ է հաստատել նրա հետ։
Այժմ Ռաուլը գլխավորում է «Ռեալի» երիտասարդական թիմ «Կաստիլիան»։ Նա դժգոհ է, որ ամռանը ակումբը վաճառել է հեռանկարային խաղացողներից մի քանիսին։ Բացի այդ, իսպանացին ցանկանում է գլխավորել «Արքայական ակումբը», սակայն Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածու է համավում Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։
Ռաուլը 2010-2012 թվականներին խաղացել է «Շալկեում», որի կազմում անցկացրել է 98 հանդիպում ու դարձել 40 գոլի հեղինակ։