Logo

Ռաուլը հրաժարվել է գլխավորել «Շալկեն»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:41 / 28.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, ներկայումս «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը հրաժարվել է գլխավորել գերմանական «Շալկեն», հայտնում է Bild-ը:

Գելզենկիրխենյան ակումբն անցյալ շաբաթ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Ֆրանկ Կամերին: «Շալկեն» ի սկզբանե ցանկացել է հրավիրել 45-ամյա իսպանացուն, սակայն ստացել է մերժում, որից հետո թիմը գլխավորել է Թոմաս Ռայսը:

Ռաուլը «Կաստիլյան» մարզում է 2019 թվականից:

Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանում «Շալկեն» 6 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ