Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմ «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը հնարավոր է գլխավորի «Վիլյառեալը», հաղորդում է El Chiringuito Tv-ն։
«Դեղին սուզանավն» օրեր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Կիկե Սետյենին։ Իսպանական ակումբի համար Ռաուլը գլխավոր մարզչի թեկնածուների թվում է։ Իսպանացի մասնագետը դիտարկում է «Կաստիլիայից» հեռանալու և «Վիլյառեալը» գլխավորելու տարբերակը։
El Chiringuito TV-ի լրագրող Էդու Ագիրեն էլ տեղեկացնում է, որ իսպանացի լեգենդար ֆուտբոլիստը մտադիր է հանդիպում ունենալ «Ռեալի» ղեկավարության հետ։ Նա ուզում է ճշտել, թե ակումբն իր հետ կապված ինչ ծրագրեր ունի Կառլո Անչելոտիի հնարավոր հեռանալու դեպքում։
Հիշեցնենք, որ «Վիլյառեալը» Լա լիգայի մեկնարկային 4 տուրերից հետո վաստակել է 3 միավոր։