Logo

Ռաուլ Ռիանչո. Զախարյանի համար երազելը վնասակար չէ

14:04 / 20.10.2023Ֆուտբոլ
null

Իսպանացի մարզիչ Ռաուլ Ռիանչոն անդրադարձել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին, որը հայտարարել էր, որ բասկյան թիմի հետ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան:

««Ռեալ Սոսյեդադը» հիանալի ակումբ է, բայց ունի իր սահմանները: Պատմությունն ասում է, որ նրանք կարող  են հաղթել Լա Լիգայում: Եվրոպական մրցավեճերում երբեք մեծ հաջողություններ չեն գրանցել: Զախարյանի համար երազելը վնասակար չէ, բայց նա սկզբի համար թող սկսի խաղալ իսպանական ակումբի մեկնարկային կազմում»,- Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում ասել է Ռիանչոն։

Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանը բասկյան ակումբի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է չորս խաղի և դեռ չի նշել նորամուտը Չեմպիոնների լիգայում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ