«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, որը հիմա մարզում է «Ռեալ Մադրիդ Կաստիլիան», բարձր է գնահատել «Արքայական ակումբի» նորեկ Ջուդ Բելինգեմի տաղանդը։
«Մարզումների ժամանակ, որոնք ես տեսել եմ, նա կարողացել է ինձ տպավորել։ Բելինգեմը հիանալի տաղանդ է։ Նա ինձ դուր է եկել հենց սկզբից։ Ես մարզում եմ նրա տարիքի խաղացողների, ու նա գերազանցում է այդ ֆուտբոլիստներին։
Նա հրաշալի է հարմարվել թիմին, բայց չեմ կարծում, թե «Ռեալը» կախում ունի նրանից»,-ասել է Ռաուլը, ում խոսքն է մեջբերում Marca-ն։
Բելինգեմն ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։