Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը մկանային վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա 2-3 շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լութոնի» դեմ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի արտագնա խաղում, որում դարձել էր հաղթական դուբլի հեղինակ (2-1):
Հիշեցնենք, որ Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել անգլիական ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում Հոյլունը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 խաղի, խփել 13 գոլ և կատարել երկու ասիստ:


