Logo

Ռասել Ուեստբրուքը նոր գործակալ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:47 / 03.08.2022• Բասկետբոլ
null

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Ռասել Ուեսթբրուքը նոր գործակալ ունի: Ինսայդեր Էդրիան Վոյնարովսկիի տեղեկություններով, 33-ամյա ամերիկացին պայմանագիր է կնքել Ջեֆ Շվարցի հետ, որը Excel Sports Management գործակալության սեփականատերն է:

Ավելի վաղ Ուեսթբրուքը դադարեցրել էր համագործակցությունը գործակալ Թեդ Ֆուշի հետ, որի հետ նա աշխատել էր 14 տարի։ Ֆուշը հայտնել էր, որ նրանք տարաձայնություններ են ունեցել բասկետբոլիստի ապագայի վերաբերյալ: Մասնավորապես, Ռասել Ուեստբրուքը հայտնել է «Լոս Անջելես Լեյքերսից» հեռանալու ցանկության մասին, իսկ գործակալը պնդել է մնալ ակումբում:

Excel Sports Management գործակալությունը համագործակցում է այնպիսի մարզիկների հետ, ինչպիսիք են բասկետբոլիստներ Նիկոլա Յոկիչը, Քրիս Միդլթոնը, Քևին Լավը և գոլֆիստ Թայգեր Վուդսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ