Logo

Ռասել Ուեսթբրուքը` «Դենվեր Նագեսթի» խաղացող

12:17 / 27.07.2024Բասկետբոլ
Պաշտոնական
null

Անվանի բասկետբոլիստ, խաղարկող պաշտպան Ռասել Ուեսթբրուքը տեղափոխվել է «Դենվեր Նագեթս»։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2023 թ. չեմպիոնի պաշտոնական կայքը հայտնում է, որ 35-ամյա խաղացողի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը լինելու է 6,8 միլիոն դոլար։

Ուեսթբրուքի նախորդ ակումբը «Լոս Անջելես Քլիփերսն» էր։ Նա նախկինում խաղացել է նաև «Օկլահոմա Սիթի Թանդերում», «Հյուսթոն Ռոքեթսում», «Վաշինգտոն Ուիզարդսում» և «Լոս Անջելես Լեյքերսում»։ Պաշտպանը կարիերայում անցկացրել է 1162 հանդիպում, միջինում վաստակել 21,7 միավոր, կատարել 8,1 ասիստ, 7,1 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին, NBA-ի կանոնավոր առաջնությունում 199 անգամ դարձել թրիփլ-դաբլի հեղինակ։ Ուեսթբրուքը 2017 թ. ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ամենաարժեքավոր խաղացող, կարիերայում 9 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ