Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ծննդյան 21-րդ տարեդարձի օրը գոլի հեղինակ է դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում:
Գերմանական «Վեգբերգ Բեկի» դեմ արտագնա ընկերական խաղում Ռանոսը 45-րդ րոպեին բացել է հաշիվը: «Բորուսիան» հաղթանակի է հասել 2-0 հաշվով:
Ընկերական խաղ
«Վեգբերգ Բեկ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 0-2
Հրանտ-Լեոն Ռանոս, 45, Տոմաշ Չվանչարա, 48
Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը 2023 թ. ամռանն է Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում անցկացրած 10 պաշտոնական խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում։ Հայ ֆուտբոլիստը նաև 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել մյոնխենգլադբախցիների երիտասարդական թիմում անցկացրած 8 խաղում։ Ռանոսն ապրիլից ապաքինվում էր կոճի վնասվածքից, ինչի հետևանքով բաց էր թողնել ակումբային մրցաշրջանի վերջնամասն ու Հայաստանի հավաքականի նախորդ ընկերական հանդիպումները։


