Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ կտեղափոխվի «Կայզերսլաուտեռն», հաղորդում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Ակումբները վերջնական համաձայնության են հասել: Պաշտոնական հայտարարությունը կլինի ժամեր անց: Ռանոսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ կխաղա «Կայզերսլաուտեռնում»: Գործարքը տրանսֆերային իրավունքի պարտադիր գնման կետ չի ներառում:
«Կայզերսլաուտեռնը» հանդես է գալիս Բունդեսլիգա 2-ում և այս պահին մրցաշարային աղյուսակում հինգերորդն է:
Ռանոսը 2023 թվականից է հանդես գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում: Բոլոր մրցաշարերում հայ հարձակվողը մասնակցել է 12 խաղի, խփել է մեկ գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: