Logo

Ռանոսը մասնակցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» խաղին

01:22 / 11.11.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի բացման խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը: 

Տանտերերի կազմում 87-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:

20-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրեց 3-րդ հանդիպումը: Նախորդ անգամ Ռանոսը փոխարինման էր մտել երկրորդ տուրի՝ «Բայերի» դեմ խաղում:

«Բորուսիան» 13 միավորով հավասարվեց «Վոլֆսբուրգին», թիմերը կիսում են 9-10-րդ տեղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա