Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը 2-1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»:
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը: Հայ ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 84-րդ րոպեին, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ: Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը մասնակցեց 4-րդ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Բորուսիան» 8-րդն է: «Հոֆենհայմը» մնաց 6-րդ տեղում:
Բունդեսլիգա, 13-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Հոֆենհայմ»՝ 2-1
Ալասան Պլեա 58 (11մ), Նաթան Նգումու, 80 - Վաուտ Վեգհորստ, 60