Երկրորդ Բունդեսլիգայի առաջատար «Կայզերսլաուտեռնը» 25-րդ տուրում տանը 1-1 հաշիվը գրանցեց «Էլվերսբերգի» դեմ խաղում:
Տանտերերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չեկավ:
Մարկուս Անֆանգի թիմը 43 միավորով մնում է առաջատարը, երկրորդ տեղում գտնվող և այս տուրի խաղը դեռևս չանցկացրած «Համբուրգին» գերազանցում է մեկ միավորով: «Էլվերսբերգը» 40 միավորով 6-րդն է:
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգա, 25-րդ տուր
«Կայզերսլաուտեռն» - «Էլվերսբերգ»` 1-1 (տեսանյութ)
Ռագնար Ախե, 41 - Մուհամեդ Դամար, 75