Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում Բեռլինի «Ունիոնը» տանը 3-1 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի հայտացուցակում չէր:
«Բորուսիան» 3 միավորով վերջին` 18-րդ տեղում է, «Ունիոնը»` 10 միավորով 7-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 7-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 3-1
Դանիլո Դոեխի, 3, 26, Ռանի Խեդիրա, 81 - Հարիս Տաբակովիչ, 33
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


