Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում:
Գերմանիայի Արևմտյան Ռեգիոնալ լիգայի 28-րդ տուրում «Բորուսիայի» երիտասարդական թիմը տանը 4-0 հաշվով հաղթել է «Լիպշտադտին»: Ռանոսը 10-րդ րոպեին օգնել է հաջողության հասնել ճապոնացի հարձակվող Շիո Ֆոկուդային:
20-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 9 հանդիպման է մասնակցել «Բորուսիա-2»-ի կազմում, դարձել երեք գոլի և չորս ասիստի հեղինակ: «Բորուսիա-2»-ը 30 միավորով 14-րդն է 18 թիմերի պայքարում:
Գերմանիայի Արևմտյան Ռեգիոնալ լիգա, 28-րդ տուր
«Բորուսիա-2» - «Լիպշտադտ»՝ 4-0
Շիո Ֆուկուդա, 10, Յուսուֆ Օրնեկ, 58 (ինքնագոլ), Թոնի Ռեյց, 67, Միկա Շրոերս, 76


