Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ։
Գերմանական ակումբն ընկերական խաղում 3-1 հաշվով հաղթել է Սիտարդի «Ֆորտունային» (Նիդերլանդներ)։ Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ խաղակեսից առաջ և 54-րդ րոպեին դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը` խփելով իր թիմի երկրորդ գոլը։
Ordentlich was los nun! Sittard trifft zum 1:1 und #Ranos erhöht per Elfmeter zum 2:1 für Borussia! 💪#SITBMG #dieFohlen pic.twitter.com/0cerhyjOwx
— Borussia (@borussia) July 25, 2024
Հիշեցնենք, որ Ռանոսը հուլիսի 20-ին` իր ծննդյան օրը, գրավել էր նաև Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Բեգբերգ Բեկի» դարպասը։
Խերարդո Սեոնանեի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին և կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Իպսվիչ Թաունի» դեմ։


