Երկրորդ Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Կայզերսլաուտեռնը» մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվեց «Մագդեբուրգին»։
Հյուրերից հանդիպմանը մասնակցեց նաև Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման մտավ 72-րդ րոպեին ու խաղադաշտում անցկացրեց 24 րոպե։
21-ամյա ֆուտբոլիստը Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մինչև այս հանդիպումն ստացել էր 18 րոպե խաղաժամանակ` դաշտ դուրս գալով 2 անգամ։
«Կայզերսլաուտեռնը» 46 միավորով չորրորդն է, «Մագդեբուրգը»` նույնքան միավորով երրորդը։
Երկրորդ Բունդեսլիգա, 28-րդ տուր
«Մագդեբուրգ» - «Կայզերսլաուտեռն»` 2-0
Բարիս Աթիկ, 29, 43