Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Մայնցին»:
Հյուրերի կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը նախորդ անգամ Բունդեսլիգայի հանդիպման մասնակցել էր հոկտեմբերի 5-ին:
«Բորուսիան» 16 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Մայնցը» 6 միավորով վերջին` 18-րդ տեղում է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 13-րդ տուր
«Մայնց» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 0-1
Դանի դա Կոստա, 58 (ինքնագոլ)
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


