Logo

Ռանոսն առաջին անգամ հայտացուցակում էր. «Բորուսիան» պարտվեց «Այնտրախտին»

22:25 / 21.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նոր մրցաշրջանում առաջին անգամ Բունդեսլիգայի խաղում ընդգրկվել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հայտացուցակում:

Այնուամենայնիվ, 21-ամյա ֆուտբոլիստը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ չորրորդ տուրի արտագնա մրցավեճում խղադաշտ դուրս չեկավ: «Բորուսիան» պարտվեց 0-2 հաշվով:

Մյոնխենգլադբախի թիմը երեք միավորով 14-րդն է, «Այնտրախտը»` 9 միավորով երրորդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, չորրորդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 2-0

Հուգո Լարսոն, 30, Օմար Մարմուշ, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ