Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հաղթական գոլի հեղինակ դարձավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում:
21-ամյա ֆուտբոլիստի գոլը գերմանական ակումբի համար հաղթական էր Բունդեսլիգայի նորեկներից «Հոլշթեյն Քիլի» դեմ ընկերական խաղում: Ռանոսը մասնակցեց երկրորդ խաղակեսին, գոլը խփեց 73-րդ րոպեին:
Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ էր դարձել նաև «Բորուսիայի» նախորդ երկու ընկերական խաղերում։
Մյոնխենգլադբախի թիմն օգոստոսի 2-ին ընկերական խաղում կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկներից «Իփսվիչ Թաունի» դեմ:
Ընկերական խաղ
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Հոլշթեյն Քիլ»՝ 1-0
Հրանտ-Լեոն Ռանոս, 73


