Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ։ Մյոնխենգլադբախցիները պարտությունից խուսափեցին ամերիկացի պաշտպան Ջո Սկալիի՝ 88-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը նախորդ տուրերի ընթացքում խաղադաշտ էր դուրս գալիս «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում, կրկին բացակայում էր հայտացուցակից։
Մյոնխենգլադբախի թիմը վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը։ «Մայնցը» ունի 2 միավոր և նախավերջին՝ 17-րդ տեղում է։
Բունդեսլիգա, 7-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Մայնց»՝ 2-2
Ֆլորիան Նոյհաուս, 22, Ջո Սկալի, 88 - Բրայան Գրուդա, 24, Այմեն Բարկոկ, 75