Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշել է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Խերարդո Սեոանեին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Շվեյցարացին գերմանական թիմը գլխավորում էր 2023/24 մրցաշրջանից: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Բորուսիան» Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին երեք տուրերում մեկ միավոր է վաստակել և 16-րդ տեղում է:
«Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի գերմանական ակումբի Մ23 թիմի մարզիչ Եվգենի Պոլանսկին:
Հիշեցնենք, որ գերմանական թիմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


