Logo

Ռանոսի առաջին գոլը Բունդեսլիգայում. «Բորուսիան» մոտ էր անհավանական քամբեքին

22:45 / 27.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլը խփեց Գերմանիայի Բունդեսլիգայում:

22-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ 5-րդ տուրի տնային խաղի 82-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ, իսկ հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին գոլ խփեց:

«Բորուսիան» մինչև 72-րդ րոպեն պարտվում էր 0-6 հաշվով, հանդիպման վերջնամասում չորս գոլ խփեց և մոտ էր անհավանական քամբեքին: Խաղն ավարտվեց 4-6 հաշվով:

«Բորուսիան» 2 միավորով վերջին տեղում է, «Այնտրախտը»` 9 միավորով չորրորդ:

Գերմանիայի Բունդեսլիգա, 5-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 4-6

Յենս Կաստրոպ, 72, Հարիս Տաբակովիչ, 78, Յանիկ Էնգելհարթ, 83, Հրանտ-Լեոն Ռանոս, 90+9 - Ռոբին Կոխ, 11, 47, Անսգար Կնաուֆ, 15, Ջոնաթան Բուրկարդտ, 35, Ֆարես Չայիբի, 39, Չան Ուզուն, 45+1

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ