Logo

Ռանիերին՝ Մանչինիի մասին. «Ես այդպես չէի վարվի, ինձ համար գումարը մոտիվացիա չէ»

21:16 / 29.08.2023Ֆուտբոլ
Կլաուդիո Ռանիերի-Ռոբերտո Մանչինի

Ա սերիա վերադարձած «Կալյարիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինիի՝ Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորելու որոշումը:

«Անկեղծ ասած՝ ես այդպես չէի վարվի: Ինձ համար առաջնահերթությունն ու մոտիվացիան այլ բաներ են, այլ ոչ թե գումարը: 

Արդեն ասել եմ, որ «Կալյարին» իմ կարիերայի վերջին ակումբն է: Հաճելի կլիներ մարզչական կարիերաս այստեղ սկսելն ու ավարտելը: Եթե հավաքական գլխավորելու տարբերակ լինի, ես այն կդիտարկեմ», - Ռանիերիի խոսքը փոխանցում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ Ռոբերտո Մանչինին օրեր առաջ հեռացել էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ու աշխատանքի անցել Սաուդյան Արաբիայի հավաքականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ