Logo

Ռանգնիկը` «Բավարիային» մերժելու մասին. «Ճիշտ որոշում էր»

21:41 / 22.05.2024Ֆուտբոլ
null

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարծում է` ճիշտ որոշում է կայացրել, որ մերժել է Մյունխենի «Բավարիային»։

«Դա հեշտ որոշում չէր։ Մեծ ներդրում եմ կատարել Ավստրիայի հավաքականի համար։ Երկու տարվա ընթացքում շատ աշխատանք ենք կատարել, որպեսզի լինենք այնտեղ, որտեղ այժմ ենք։ Ես ոչ մի դեպքում չէի կարող վտանգել այդ ամենը: Անհնար էր նաև աշխատանքները համատեղելը։ Ես վստահեցի իմ ինտուիցիային, լսեցի սրտիս ձայնը և որոշեցի մնալ այստեղ։ Կարծում եմ` ճիշտ որոշում էր «Բավարիային» մերժելը»,- մեջբերում է Sky Sport Austria-ն։

65-ամյա Ռանգնիկն Ավստրիայի հավաքականը մարզում է 2022 թ. հունիսից։ Ավստրիացիները նրա գլխավորությամբ նվաճել են Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր և մրցելու են Ֆրանսիայի, Նիդերլանդների ու Լեհաստանի թիմերի դեմ։

Հիշեցնենք` «Բավարիան» ցանկանում էր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Ռանգնիկին, սակայն նա մերժեց մյունխենյան ակումբի առաջարկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա