Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, որը 2021-2022-ին աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», խոսել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին:
«Հիմա Էրլինգն ավելի լավն է, քան Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն՝ նրա տարիքում: Ֆուտբոլի պատմության մեջ նախկինում երբեք ոչ ոք այդքան մեծ որակների չի տիրապետել 22 տարեկանում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»: Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 13 խաղի, խփել 18 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: 2019 թվականից Հոլանդը հրավիրվում է Նորվեգիայի ազգային հավաքական:


