Logo

Ռանդալ Կոլո Մուանին տեղափոխվեց «Յուվենտուս»

18:36 / 23.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին վարձավճարով տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վարձավճարով պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:

Գործարքի համար «Բյանկոներին» փարիզյան գրանդին վճարել է 1 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստի առաջընթացի դեպքում գումարը կարող է հասնել մինչև 2 միլիոնի:

Հիշեցնենք, որ Կոլո Մուանին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 10 հանդիպում, խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա