Logo

Ասիայի ՉԼ. Ռանալդուի գոլն օգնեց «Ալ Նասրին» դուրս գալ քառորդ եզրափակիչ

00:06 / 22.02.2024Ֆուտբոլ
null

Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում մրցեցին Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրն» ու «Ալ Ֆայհան»։

«Ալ Նասրը» տնային հաղթանակ տարավ 2-0 հաշվով, իսկ գոլերից մեկը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Լուիշ Կաշտրուի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ առավելության էր հասել 1-0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Աինի» հետ:

Ասիայի Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ալ Նասր» - «Ալ Ֆայհա»` 2-0

Օտավիո, 17, Կրիշտիանու Ռոնալդու, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ