Logo

Ռամոսը ստացել է կարիերայի 30-րդ կարմիր քարտը

12:24 / 17.03.2025Ֆուտբոլ
null

Մեքսիկայի առաջնության 12-րդ տուրում «Մոնտերեյն» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է «Պումասին»։

Հյուրերի մեկնարկային կազմում էր եղել իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը, որը հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին մրցակցին ոտքով հարվածելու համար կարմիր քարտ է ստացել ու հեռացվել դաշտից։

38-ամյա իսպանացին ստացել է մարզական կարիերայի 30-րդ կարմիր քարտը:

Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը փետրվարին է 1 տարվա պայմանագիր կնքել «Մոնտերեյի» հետ։

Մարտին Դեմիչելիսի գլխավորած թիմը 19 միավորով 8-րդն է, իսկ «Պումասը»՝ 14 միավորով 11-րդը։

Մեքսիկայի առաջնություն, 12-րդ տուր

«Պումաս» - «Մոնտերեյ»` 1-3

Գիլերմո Մարտինես, 90 (11մ) - Սերխիո Կանալես, 49, Իկեր Ֆիմբրես, 54, Խերման Բերտերամե, 71

Հեռացում՝ Սերխիո Ռամոս («Մոնտերեյ»), 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ