Logo

Ռամոսը ցանկանում է մնալ ՊՍԺ-ում

14:16 / 03.03.2023Ֆուտբոլ
Սերխիո Ռամոս-5

ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ, հայտնում է L'Equipe-ը:

36-ամյա ֆուտբոլիստի ապագան ֆրանսիական ակումբում կախված կլինի նրա խաղից մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ռամոսը չի դիտարկում կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու հնարավոր տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ Նասրը», որի կազմում խաղում նրա նախկին ակումբակից, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Ռամոսը 2021 թվականի հուլիսից է խաղում ՊՍԺ-ում, պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել երկու գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ