Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացած իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը դեռևս չի որոշել՝ որտեղ է շարունակելու կարիերան:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են իսպանական «Սևիլիան», ամերիկյան «Ինտեր Մայամին» ու Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը:
Հիշեցնենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը փարիզյան գրանդի գույները պաշտպանել էր 2021-2023-ին՝ անցկացրած 58 խաղում դառնալով 6 գոլի հեղինակ:
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպանն ունի ազատ գործակալի կարգավիճակ:


