Logo

Ռամոսն առաջին գոլն է խփել Մեքսիկայում

10:56 / 03.03.2025Ֆուտբոլ
null

Մեքսիկայի առաջնության 10-րդ տուրում «Մոնտերեյը» տնային խաղում գոլառատ պայքարում 4-2 հաշվով հաղթել է «Սանթոս Լագունային»։

Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը, որը 57-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը։ Լեգենդար ֆուտբոլիստը «Մոնտերեյ» տեղափոխվելուց հետո խփել է առաջին գոլը։

«Մոնտերեյը» 15 միավորով բարձրացել է 9-րդ տեղ, «Սանթոս Լագունան» 4 միավորով վերջինն է` 18-րդը։

Մեքսիկայի առաջնություն, 10-րդ տուր

«Մոնտերեյ» - «Սանթոս Լագունա»` 4-2

Խերման Բերտերամե, 45+3, Սերխիո Ռամոս, 57, Սերխիո Կանալես, 71, Խերարդո Արտեգա, 90+4 - Ալդո Լոպես, 22, Բրունո Բարտիչիոտո, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա