Logo

Ռամոսի գոլը հաղթանակ պարգևեց «Սևիլիային»

19:38 / 30.03.2024Ֆուտբոլ
null

«Սևիլիան» Լա լիգայի 30-րդ տուրում հյուրընկալվեց «Խետաֆեին» և հաղթեց 1-0 հաշվով:

Խաղի միակ գոլը 5-րդ րոպեին խփեց հյուրերի ավագ, իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը: Սա 38-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլն է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում, 6-րդը՝ բոլոր մրցաշարերում:

«Սևիլիան» 31 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, «Խետաֆեն» 38 միավորով 11-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 30-րդ տուր

«Խետաֆե» - «Սևիլիա»՝ 0-1 

Սերխիո Ռամոս, 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ