Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ փարիզյան ակումբում հարմարվելու հարցում դժվարություններ է ունեցել:
««Ռեալից» հեռանալուց հետո կյանքումս ամեն բան փոխվեց: ՊՍԺ տեղափոխվելուց հետո ստացա շատ վնասվածքներ, որոնք խանգարում էին հարմարվել թիմին: Կար պահ, երբ կասկածում էի, թե արդյո՞ք ճիշտ ընտրություն եմ կատարել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ 36-ամյա Ռամոսը 2021 թվականին է միացել ՊՍԺ-ին։ Դրանից առաջ նա 16 տարի խաղացել է «Ռեալում»։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ, խփել 2 գոլ ու կատարել 1 ասիստ: