Logo

Ռամոս. «Մեսին այլևս չի զարմացնում ինձ»

20:43 / 20.02.2023Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից, աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին:

«Մեսին ինձ այլևս չի զարմացնում: «Բարսելոնայում» նա սովոր էր վճռել հանդիպման ելքը, նույնը արեց երեկ: Շատ ուրախ եմ, որ հիմա Լեոն իմ թիմակիցն է»,- 36-ամյա Ռամոսի խոսքը մեջբերում է  AS-ը:

Հիշեցնենք, որ «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղում (4-3) «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը տուգանային հարվածով հաղթական գոլ էր խփել ավելացված ժամանակում:

35-ամյա Մեսին ու Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը փարիզյան ակումբի գույները պաշտպանում են 2021-ի ամառվանից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ