Logo

Ռամոն Կալդերոն. «Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին»

18:52 / 21.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն իրեն հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին:

«Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նա ամեն ինչ ունի՝ լավագույնը դառնալու համար: Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին: Նա արագ է, ուժեղ, կարող է գոլ խփել ցանկացած անկյունից և ցանկացած ոտքով:

Այժմ երկրպագուներն իսկապես վայելում են նրա խաղը: Կիլիանն այն ֆուտբոլիստն է, որին ես կցանկանայի տեսնել իմ թիմում»,- 73-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է talkSPORT-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագի հեթ-տրիկի շնորհիվ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում տանը 3-1 հաշվով հաղթել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Կառլո Անչելոտիի թիմը դիմակայությունում հաղթել էր ընդհանուր 6-3 հաշվով և 1/8 եզրափակիչում կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա